Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անդրադարձել է ֆուտբոլիստների տրանսֆերների համար ծախսվող ահռելի գումարներին:

«Այն գումարները, որոնք ակումբները ծախսում են տրանսֆերների համար, անհասանելի են հասարակ մարդկանց համար: ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն պետք է կանոնները կարգավորեն, որպեսզի պահպանեն ակումբների միջև հավասարակշռություն, այլ ոչ թե հետևեն, թե ինչպես են տրանսֆերների գումարներն ավելի ու ավելի մեծանում», - Մերկելի խոսքը մեջբերում է Mittelbayerische Zeitung-ը:

Հիշեցնենք, որ ամռանը ՊՍԺ-ն «Բարսելոնա»-ից ձեռք է բերել Բրազիլիայի հավաքականի խաղացող Նեյմարին, ում համար վճարվել է € 222 մլն: