ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է վերլուծել Ղրիմի և Սևաստոպոլի բնակիչներին ռուսական քաղաքացիություն շնորհելու անհիմն մերժումների դեպքերը և քայլեր ձեռնարկել։ Այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն։

Հանձնարարականը հասցեագրվել է ՌԴ կառավարությանը, նախագահի աշխատակազմին, ՆԳՆ-ին, ինչպես նաև Ղրիմի և Սևաստոպոլի իշխանություններին։ Այս մասին ասված է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում։

Նման դեպքերի ուսումնասիրմանը կմասնակցի ՌԴ գերագույն  դատարանը։ Հանձնարարականի կատարման ժամկետ է սահմանվել 2017 թվականի նոյեմբերի 20-ը։