Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 8-ին, Կիեւի կենտրոնում` Բեսարաբսկայա հրապարակում, պայթյուն է տեղի ունեցել: Փողոցում պայթել է մեքենա, որի մեջ եղել է վարորդը՝ Չեչնիայի Շեյխ Մանսուրի գումարտակի կամավոր Տիմուր Մախաուրին, ով տեղում մահացել է: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։

Պարզ է դարձել, որ Կիևում պայթյունից տուժած կինն աշխարհահռչակ մոդել է՝ Dior-ի դեմքը։ Այս մասին, «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, «Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտնել է հիվանդանոցի մոտ եղած մի կին։

«Նրա անունը Նատալյա է։ Նա աշխարհահռչակ մոդել է, եղել է  Dior-ի դեմքը։ Նրա ներկայիս ազգանունը չգիտեմ։ Չեմ մեկնաբանի»,- ասել է հեռուստաալիքի զրուցակիցը։