Հարավային Սուդան մարդասիրական օգնություն հասցնելու ժամանակ Կարմիր խաչի աշխատակից է սպանվել։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստին»։

Սպանված աշխատակից Լուկուդու Քենեդի Լաքի Էմանուելը վարորդ է եղել։ Նրա մեքենայի ուղղությամբ կրակել էին ուրբաթ օրը՝ մարդասիրական օգնություն հասցնելու ժամանակ։

Հակամարտության բոլոր կողմերը տեղեկացված են եղել իրականացվող միջոցառման մասին։
Մարդասիրական կազմակերխպությունը դեպքի առնչությամբ հաղորդագրությյուն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Կարմիր խաչի տարբերանշանը միշտ պետք է հարգվի»։