Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Լիջե շրջանում մահապարտ ահաբեկիչը պայթյուն է իրականացրել տեղի Ժանդարմերիական զորամասի մոտ, այս մասին հայտնում  է թուրքական demokrathaber.org կայքը:

Մեքենայով դեպի Ժանդարմերիա առաջացող ահաբեկիչը ժամանակից շուտ է գործի դրել պայթուցիկը, ինչի արդյունքում պայթյունը որոտացել է զորամասից 150 մետր հեռավորության վրա և չի հասել իր նպատակին: Պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել Ժանդարմերիայի մեկ զինվորական, որն էլ հոսպիտալացվել է: 

Մեքենայի ղեկին նստած մահապարտը ենթադրաբար հարում է  «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանը: