Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Արգելի ՀԷԿ-ի ջրամբարից սեպտեմբերի 13-ին ջրափրկարարները դուրս են բերել 1990 թ. ծնված Ա. Մ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին։

 

Այս մասին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Սոլակ գյուղի բնակիչ՝ 1990 թ. ծնված Ա. Մ.-ն սեպտեմբերի 10-ին տանից դուրս էր եկել և չէր վերադարձել. Արգելի ՀԷԿ-ի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է Ա. Մ.-ի հողաթափերը, իսկ ջրամբարում' գլխարկը: