Հայաստան-ԵՄ համագործակցության պայմանագրի ստորագրման հարցում քաղաքական խոչընդոտներ չկան։

Lրագրողների հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը և հավելեց, որ ստորագրման հավանականությունը շատ մեծ է։ 

«Այս պահի դրությամբ ես լուրջ խոչընդոտներ չեմ տեսնում Հայաստան-ԵՄ համագործակցության պայմանագրի ստորագրման հարցում։ Եվրամիության հետ համաձայնություն կա, հայկական կողմից էլ, կարծես թե, ամեն ինչ նորմալ է։ Մինչև նոյեմբեր երկու ամիս է մնացել, բայց քաղաքական խոչընդոտներ չկան, և ես կարծում եմ, որ ստորագրման հավանականությունը շատ մեծ է»,- ասաց Իսկանդարյանը։ 

Նրա խոսքով՝  պայմանագրի ստորագրման ներքաղաքական նշանակությունը շատ կարևոր է, և այն ընդունվում է որպես չափազանց կարևոր նշան։ 

«Եթե խոսենք ներքաղաքական կողմերի մասին, ապա սա այն պայմանագիրն է, որը կարգավորելու է ԵՄ-ի հետ հարաբերությունները։ Այս պայմանագրի նշանակությունը պետք չէ գերագնահատել։ Սա կլինի քայլ դեպի ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը»,- նշեց Իսկանդարյանը։ 

Քաղաքագետն ընդգծեց, որ պայմանագիրն արդեն իսկ պատրաստ է և համաձայնեցված։ 
ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Արևելյան գործընկերության՝ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։