Ավելի քան 20 հազար մարդ է տարհանվել Մոսկվայում տարբեր հասարակական վայրերից՝ պայթյունների սպառնալիքների մասին հաղորդագրությունների պատճառով։ Այս մասին TASS գործակալությանը հայտնել են մայրաքաղաքի արտակարգ ծառայություններից։

«Պայթունի սպառնալիքների մասին հաղորդագրություններից հետո տարհանում է իրականացվել ավելի քան 30 օբյեկտներում»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Նա նշել է, որ ռումբերի տեղադրման մասին հաղորդագրությունների մեծ մասը վերաբերվել է առևտրի կենտրոններին։ Տարհանումներ են իրականացվել նաև հյուրանոցներից։ Անհայտ անձիք հայտնել են նաև, որ պայթյուններ կարող են տեղի ունենալ մայրաքաղաքի Կիևսկի և Կազանսկի կայարաններում, սակայն այնտեղ տարհանում չի իրականացվել։