ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 13-ին ժամը 11:53-ին տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի Ձորաշեն գյուղի մոտակա սարի վրա այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ժամը 21:00-ին  հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն (15 փրկարար ծառայող): 

Արդեն սեպտեմբերի 14-ին, ժամը 05:08-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 90 փրկարար ծառայող (2 մարտական հաշվարկ, 4 օպերատիվ խումբ) և 36 զինծառայող:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:15-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: