Կառավարության սեպտեմբերի 14-ի նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ձմեռվա ընթացքում Հայաստանում շինարարական աշխատանքների թույտվությունների տրամադրման մերժումը հանգեցնում է որոշակի խնդիրների:

Տեղական ինքնակառավարման մարմինները շինարարական աշխատանքներ իրականացնելու համար թույլտվություն են տրամադրում ըստ եղանակային պայմանների, որի արդյունքում շինարարական ընկերությունները ձմռանն աշխատելու հնարավորություն չեն ունենում: 

Ելնելով վերոգրյալից՝ վարչապետը հանձնարարեց քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին՝ քառասունօրյա ժամկետում մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել շինախատանքների թույլտվության տրամադրամն իրավական ակտի նոր նախագիծ:

Միևնույն ժամանակ՝ վարչապետը հանձնարարեց ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանին՝  ուսումնասիրել ՏԻՄ-երի՝ համապատասխան թույլտվությունների տրամադրման կամ մերժման դեպքերը: 

Վարչապետը վերջում հավելեց, որ տարբեր ենթակառուցվածքների ղեկավարների հետ հանդիպումների արդյունքում ստացել են բողոքներ այն մասին, որ ձմռանը չեն թույլատրում շինաշխատանքներ իրականանցնել, որի արդյունքում գործերը կուտակվում են. «Ուսումնասիրեք հյուսիսային երկրների փորձը, տեսեք ոնց են անում, կիրառեք, որ տեմպը չգցեք»: