Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության ամենամյա ծրագրի համաձայն՝ սեպտեմբերի 18-ից կմեկնարկեն թռիչքա-մարտավարական «TurAz Qartalı-2017» համատեղ ռազմաօդային զորավարժությունները: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն: Զորավարժություններին մասնակցելու են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի մինչև 30 ավիացիոն միջոց, որոնց շարքում են՝ МиГ-29, F-16, Су-25, C-130 Herkules և CASA CN-235, ինչպես նաև Ми-35, Ми-17 և Sikorsky S-70 ուղղաթիռներ: Համատեղ զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 30-ը: