ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացանք, որ Վերնիսաժում այսօր տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով։
Քրեական գործով նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Ստեղծվել է քննչական խումբ։