Սեպտեմբերի 23-ին ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի կունենա երկար սպասված “Вместе” բարեգործական համերգը ռուսական էստրադայի հիմնադիր ներկայացուցիչներից մեկի՝ Իոսիֆ Կոբզոնի մասնակցությամբ: ԽՍՀՄ ամենահայտնի ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, հարյուրավոր մեդալների դափնեկիր այս տաղանդավոր լեգենդը կկատարի XX դարի հայ կոմպոզիտորների գործերը:

Համերգին ներկա կգտնվեն նաև XXI դարի նվագախումբը, ինչպես նաև հայտնի մի շարք տաղանդավոր և վաստակավոր հայ արտիստներ ինչպիսիք են՝ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Սոնա Շահգելդյանը, Աննա Տաչյանը, Արամեն, Հայկոն, Մհերը, Էրիկը, Սոնան, Ռուսլանը:

Ձեզ սպասվում է կենդանի հնչողություն, հին ու սիրված երգեր սիրված երգիչների և արտիստների կողմից։

Կազմակերպիչ՝ Թովմասյան բարեգործական հիմնադրամ: 

Տոմսեր ձեռք բերելու համար զանգահարեք +37411-545742 հեռախոսահամարով կամ ձեռք բերեք առցանց tomser.am կայքում:

Տոմսերի արժեքը՝ 3 000, 5 000, 8 000, 10 000, 15 000, 20 000,
25 000, 30 000