Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 00։15-ի սահմաններում Քարակերտ գյուղի բնակիչ՝ 54-ամյա Պարթև Ենգոյանը իր վարած Mercedes մակնիշի 35 VՍ 022 համարանիշի ավտոմեքենայով Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դեպի Քարակերտ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կողաշրջվելով, հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով Պ. Ենգոյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորներ՝ Դալարիկ գյուղի բնակիչներ, 54-ամյա Սայաթ Մանուկյանը և 49-ամյա Գարիկ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Մանրամասն՝ shamshyan.com-ում: