«Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն պաշտոնապես նոր պայմանագիր կնքեց մադրիդյան թիմի հետ:

Նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2022թ-ը:

25-ամյա ֆուտբոլիստի նախորդ պայմանագիրն ավարտվում էր 2017/18 մրցաշրջանի վերջում:

Իսկոն «Ռեալ» է տեղափոխվել 2013թ.-ին՝ «Մալագա»-ից:

Ընդհանուր առմամբ, մադրիդյան թիմի կազմում մասնակցել է 197 պաշտոնական խաղի, հեղինակել 34 գոլ և կատարել 46 արդյունավետ փոխանցում:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ նոր պայմանագրով՝ ֆուտբոլիստի հրաժարագինը 700 մլն եվրո է: