Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը 3 օր է՝ հացադուլ է հայտարարել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը․ «Առայժմ կարող եմ միայն ասել, որ պահանջները կապված են Սերժ Սարգսյանի անվան հետ»,- գրել է Արմենակ Կյուրեղյանը: