Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)  մոնիտորինգի հանձնաժողովի անդամներ, Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Ստեֆան Շեննաքը և Ֆլորին Պրեդան Ադրբեջան կատարած այցի շրջանակներում սեպտեմբերի 15-ին այցելել են «Թուրան» լրատվական գործակալություն:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

ԵԽԽՎ համազեկուցողները «Թուրանի» գրասենյակում հանդիպում են ունեցել գործակալության տնօրեն Մեհման Ալիևի հետ, ով կարճատև ձերբակալությունից հետո  ազատ է արձակվել սեպտեմբերի 11-ին:

Համազեկուցողներից Ստեփան Շեննաքը զրույցի ժամանակ անդրադարձել է գործակալության` Ադրբեջանի  հարկերի նախարարության հետ ունեցած  խնդիրներին:

«Մենք նախարարության կողմից գործակալության դեմ սկսված հետաքննության առաջին իսկ օրերից  աջակցությունն ենք հայտնել «Թուրան»-ին, որը համարում ենք Ադրբեջանում տեղեկատվության և լրատվության վստահելի և անկախ աղբյուր»,- ասել է համազեկուցող Շեննաքը:

Համազեկուցողները և Մեհման Ալիևը զրույցի ժամանակ քննարկել են  Ադրբեջանում լրատվական դաշտի իրավիճակի, քաղաքացիական հասարակության և «Թուրան» գործակալության հեռանկարների և զարգացման հետ կապված մի շարք հարցեր: