Ռուսաստանի Դաշնությունը 200 մլն ԱՄՆ դոլար է տրամադրել Ղրղզստանին՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում երկրի տնտեսության ադապտացման նպատակով: 

Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է ղրղզական Ala-Too 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում: 

Բացի այդ՝ Ռուսաստանը ներդրել է ևս 500 մլն դոլար ստեղծված զարգացման ֆոնդի բյուջեի մեջ: Ըստ Պուտինի՝ ֆոնդի շրջանակներում արդեն կյանքի է կոչվել 31 տնտեսական նախագիծ, ևս մի քանի հարյուր նման նաԽագծեր սպասում են իրենց հերթին: