Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 11:00-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը Հայկաշեն գյուղից մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 43-ամյա Ա. Ա.-ն է, ով իրենց տան ննջասենյակում առաստաղի մետաղալարից ժապավենով ինքնասպան է եղել:

shamshyan.com-ի տեղեկություններով՝ նրան այդ վիճակում հայտնաբերել է 66-ամյա մայրը:

Փաստի աթիվ Ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: