Կարեն Կարապետյանի հրամանով կառավարությունը 3-4 անգամ նվազեցրել է օրաթերթերի բաժանորդագրության համար նախատեսված գումարները, նշանակում է՝ սահմանափակվել է նաև այն թերթերի քանակը, որոնցից պետք է օգտվեն նախարարություններն ու նրանց առընթեր մարմինները։ Այսինքն, եթե նախկինում, ըստ պաշտոնական տվայալների, յուրաքանչյուր նախարարություն բաժանորդագրվում էր բոլոր լրատվականներին և դրա դիմաց վճարում 450-500 հազար դրամ, ապա հիմա վճարելու է 100 ազար դրամ։

Կհամարեինք, որ գումար տնտեսելու նկատառումներով է արվում այս ամենը, եթե վարչապետը չպարտադրեր Հայաստանի Հանրապետություն օրաթերթի բաժանորդագրությունը։ Գաղտնիք չէ, որ վերը նշված լրատվականը զբաղվում է իշխանական  PR-ով, բայց դա չի նշանակում, որ դեմոկրատիայի ձգտող երկրում պետք է սահմանափակել մամուլի գործունեությունը, որը դեմ է ժողովրդավարության գլխավոր չափանիշներից մեկը համարվող ազատ մամուլի գաղափարին։Առանց այդ էլ իշխանություններն իրեն ադմինիստարատիվ ռեսուրսն ամբողջությամբ օգտագործում են բոլոր հեռուստաընկերությունների տեղեկատվական համակարգերը վերահսկելու ուղղությամբ, և մենք չունենք մի ընդդիմադիր հեռուստատեսային լրատվություն, որի առկայությունը կնպաստեր հասարակության առողջ իրազեկմանը։ Եվ այս պայմաններում գոնե ոչ հեռուստատեսային մեդիադաշտի հափշտակումը ինֆորմացիոն գերության է մատնում ժողովրդին։

Մամուլը շատ մեծ դերակատարություն ունի նաև արտաքին քաղաքականության մեջ, գաղտնիք չէ, որ այս ոլորտում ևս մենք պատերազմում ենք ադրբեջանական ապատեղեկատվության դեմ, բայց մեր իշխանություններին կարելի է բացատրել, որ Ադրբեջանական սցենարը չի կարելի կիրառել սեփական ժողովրդի դեմ։

Իշխանությունները նույնքան անկեղծ են ժողողովրդի հանդեպ, որքան  իրենց աշխատակազմի։ Միգուցե կառավարության ղեկավարը Հայաստանի Հանրապետություն թերթի նյութերից բաղակացած թեստային քննությո՞ւն էլ անցկացնի տարեվերջին, ո՞վ իմանա։ Իսկ լավագույն ուսյալներին, որպես պարգևատրում,  պաշտոնի բարձրացում կսպասվի, վատագույն դեպքում էլ «Բազե»-ի նարնջագույն թիմում կարելի է ընդգրկել։ Ամեն դեպքում, վարչապետական տոտալիտարիզմը գոնե մի տեղ իրեն կարդարացնի։

Կուսակցություն-պետություն բանաձևն իր դրսևորումները գտել է մի ասպարեզում, որը քաղաքացիական հասարակության միակ միջոցն է՝ ազդելու այդ բանաձևի վրա։

Վաչիկ Գրիգորյան