«Հայփոստ» ընկերության կողմից սեպտեմբերի 17-ին շրջանառության մեջ դրվեց երեք նամականիշ՝ նվիրված՝ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի թեմային: Փոստային նամականիշները մարվեցին և շրջանառության մեջ դրվեցին «Հայաստան-Սփյուռք» համաժողովի շրջանակներում: 

350 դրամ անվանական արժեքով մեկ փոստային նամականիշի հետ մեկտեղ «Հայփոստ» ՓԲԸ –ն թողարկել է 150 դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն, իսկ 350 և 1100 դրամ անվանական արժեքով երկու փոստային նամականիշների հետ՝ 10 հազար ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն, որոնց վաճառքից գոյացած գումարը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի կողմից իրականացվող նախագծերին: 

Նամականիշների դիզայնի հեղինակներն են «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներներ Վահագն Մկրտչյանը և Վահե Մուրադյանը: 

350 դրամ անվանական արժեքով մեկ նամականիշի պատկերված է հայ զինվորը բնության ֆոնին, իսկ 350 և 1100 անվանական արժեքով երկու նամականիշների վրա՝ հեռադիտակի շրջանակի մեջ երևացող նամակ գրող և դիտակետում կանգնած հայ զինվորները: