Սեպտեմբերի 19-ին, ժամը 07:47-ին տեղեկություն է ստացվել, որ Հանրապետության Հրապարակում պայթուցիկ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը:

Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ.Ղազարյանը:

Պարզվել է, որ որ նշված հատվածում տեղադրված պայթուցիկ չկա:

Փրկարարների միջամտության կարիքը չի եղել: