«Լիվերպուլ»-ի նախկին ֆուտբոլիստ Գրեմ Սունեսը նոր մրցաշրջանում տպավորված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի խաղով:

«Կարծում եմ, որ Մխիթարյանը  դանդաղ  սկսեց իր կարիերան «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:  Դանդաղ, բայց վստահ: Նա  պետք է ավելին ունենա, քան այն, ինչ ցույց է տալիս, քանի որ մինչև այստեղ գալը նա եղել է Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստը:

Մենք տեսանք նրա խաղը «Էվերթոնի» դեմ: Նրա վերահսկումը իսկապես սուր էր և կոկիկ»,- Սունեսի խոսքը մեջբերում է The Sport Review-ն: