Գյումրիի «Շիրակ»-ը կունենա նաև բասկետբոլի թիմ:

Ակումբի մամուլի ծառայության հայտարարությունում գրված է.

«Մենք շարունակում ենք ընդլայնել մեր մարզական ընտանիքը և ուրախացնել մեր երկրպագուներին։ Այսուհետ «Շիրակ»-ը կունենա նաև տղամարդկանց տարբեր տարիքային բասկետբոլի թիմեր:

Մանրամասները կհայտնենք ավելի ուշ»: