Արցախում շարունակվում են արևածաղկի բերքի հնձի աշխատանքները, և 2200 հա արևածաղկի ցանքսից հատիկի համար հնձվել է 1196 հա, իսկ սիլոսի՝ 114 հա: ԱՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Վիլեն Ավետիսյանն ասել է, որ ցանված միջին բերքատվությունը հատիկի դեպքում կազմել է 14 ցենտներ, իսկ սիլոսի՝ 175 ց:
 
«Ոռոգվող տարածքներում արևածաղկի բերքատվությունն հիմնականում բարձր է, սակայն, հաշվի առնելով տարվա խիստ չորային եղանակն, անջրդի տարածքներում այն ցածր է»,- նշել է գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն:
 
Խոսելով արևածաղկի բերքի իրացման մասին՝ Վիլեն Ավետիսյանը տեղեկացրել է, որ որևէ խնդիր մինչ այսօր չի եղել, քանի որ հողօգտագործողներն իրենց ստացած բերքը հանձնում են Արցախում գործող ձեթի գործարանին՝ 1 կգ-ի դիմաց ստանալով 180 դրամ: