ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հանդիպման սկզբում Նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել և հաջողություն է մաղթել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին այդ բարձր և պատասխանատու առաքելության մեջ: Սերժ Սարգսյանը և Անտոնիո Գուտերեշը ջերմությամբ են հիշել պարոն Գուտերեշի այցը Հայաստան՝ որպես ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար և այցի շրջանակներում կայացած արդյունավետ երկխոսությունը:
Նշելով, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը տոնեց ՄԱԿ-ին անդամակցության 25-ամյակը, Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ անդամակցությունից ի վեր մեր երկիրն ակտիվորեն ներգրավված է ՄԱԿ-ի և դրա կառույցների աշխատանքներում: Անցած 25 տարիների ընթացքում, ըստ Նախագահի, Հայաստանը մշտապես զգացել է ՄԱԿ-ի թիրախային աջակցությունը Հայաստանին, որը խթանել և ամրապնդել է Հայաստանի զարգացման ներուժը։ Այս կապակցությամբ Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել արդյունավետ համագործակցության կապակցությամբ և հույս հայտնել, որ Անտոնիո Գուտերեշի ղեկավարությամբ այն առավել կամրապնդվի և կզարգանա:
Նախագահը վստահեցրել է, որ այսուհետ ևս Հայաստանը հետևողականորեն շարունակելու է ջանքեր ներդնել ՄԱԿ-ի նպատակներն առաջ մղելու ուղղությամբ՝ «Կայուն զարգացման 2030 օրակարգի» շրջանակներում և կայուն զարգացման նպատակները հաստատակամորեն կյանքի կոչելու հանձնառությամբ:
Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ ներկայում Հայաստանում ակտիվորեն ընթանում է Կայուն զարգացման նպատակների ազգայնացման և իրականացման գործընթացը: Կայուն զարգացման 2030 օրակարգի ազգայնացման նպատակով մշակվել է ճանապարհային քարտեզ, այնուհետև՝ Կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային գործողությունների ծրագիր:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Նախագահը գոհունակություն է հայտնել Գլխավոր քարտուղարին` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին լիակատար աջակցության կապակցությամբ:
Սերժ Սարգսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ
10:24 - 20.Սեպտեմբեր.2017
Առաջարկում ենք նաև
28/08/17 19:02
Վիգեն Սարգսյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
04/07/14 15:55
Սերժ Սարգսյանը Թյորբյորն Յագլանդին շնորհավորել է ԵԽ Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առթիվ
21/03/24 15:09
Արփինե Սարգսյանը ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է վիզաների ազատականացմանն առնչվող հարցեր
06/03/24 10:40
ՄԻՊ-ը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հետ
03/12/21 18:20
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
04/02/21 15:32
Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ․ քննարկվել է պատերազմի հետևանքների հետ կապված հարցերի լայն շրջանակ
05/03/20 21:24
Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Դոնալդ Տուսկի հետ
25/09/19 20:58
ՄԱԿ-ն ամբողջությամբ աջակցում է Հայաստանի բարեփոխումների օրակարգին. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ
04/04/19 13:13
Սերժ Սարգսյանը փորձե՞լ է հանդիպել Քոչարյանի հետ
04/04/19 13:11
Սերժ Սարգսյանը փորձե՞լ է հանդիպել Քոչարյանի հետ
12/03/19 20:30
Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղարի հետ
24/01/19 08:59
«Ժամանակ». Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ վերնախավին
Ամենադիտված
Լրահոս
17:15
Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով
11:20
ԻՀՊԿ. Սպահանում բարձր ձայները կապված են հարձակումները հետ մղելու հակաօդային պաշտպանության աշխատանքի հետ
10:06
Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը
08:37
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
08:00
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
16:04
Զերծ մնացեք սեռական բռնության ենթարկված անձին, առավել ևս՝ երեխային վերաբերող տվյալներ հրապարակելուց. Աբրահամյան
12:45
Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով