Ցանցում ցուցադրել են երկրաշարժից ավերվող Մեխիկոն:

Քաղաքում արտակարգ դրություն Է հայտարարված սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո: Մեխիկոյում տասնյակ մարդիկ են զոհվել: Ավերվել են տասնյակ տներ: Տեղի օդանավակայանը փակ Է, քաղաքի բազմաթիվ շենքերի բնակիչներ տարհանված են: Առնվազն 3,8 մլն մարդ մնացել Է առանց Էլեկտրականության: Շատ շրջաններում խափանված Է հեռախոսային կապը:

7,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 13:14-ին (Գրինվիչով՝ 18:14-ին): Ինչպես հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը, երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր Պուեբլայի նահանգի Ատենսինգո քաղաքից ոչ հեռու՝ Մեխիկոյից մոտավորապես 120 կմ հեռավորության վրա: Երկրում երկրաշարժից զոհվածների թիվը հասել Է 226-ի:

Մեխիկոյի բնակչիները Ցանցում զետեղում են տեսագրություններ, որոնք ներկայացնում են, թե ինչ Է տեղի ունենում քաղաքում: