Գիտնականները լուսային տեղեկատվությունը ձայնայինի վերածելու եղանակ են գտել:

Գիտափորձի ընթացքում հետազոտողներն Էլեկտրամագնիսական ճառագայթումը մեխանիկական տատանումների են փոխարկել հատուկ չիպի ներսում: Այդ մեխանիզմը թույլ կտա ստեղծել ֆոտոնային համակարգիչներ, որոնք կկարողանան մեծ արագությամբ մշակել օպտիկական ազդանշանները: Ֆիզիկոսների հոդվածը հրապարակված Է Nature Communication հանդեսում: Կերպափոխման սկզբունքի բացատրությամբ տեսագրությունը հրապարակվել Է ScienceAlert-ի YouTube-ալիքում:

Թափանցելով չիպի ներսը՝ լույսի իմպուլսը փոխներգործում Է մյուս Էլեկտրամագնիսական ալիքի հետ, ինչը ձայնային տատանումներ Է առաջացնում, որոնք տեւում են առնվազն 10 վայրկյան, ինչը բավական Է ֆոտոնային ազդանշանի մշակման համար: Դրանից հետո տատանումները հետ են փոխարկվում լուսային իմպուլսի, որը շարունակում Է անցնել օպտիկական մանրաթելով: