Կատալոնյան «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 5 տուրում դարձել է 9 գոլի հեղինակ. նույնքան, որքան «Ռեալ»-ի ֆուտբոլիստները՝ միասին վերցրած: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Մադրիդյան թիմը հաղթել է «Դեպորտիվո»-ին (3:0), «Ռեալ Սոսյեդադ»-ին (3:1), ոչ-ոքի է խաղացել «Վալենսիա»-ի (2:2) և «Լևանտե»-ի հետ (1:1) պարտվել՝ «Բետիս»-ից (0:1):

Մեսսին պոկեր է հեղինակել «Էյբար»-ի դեմ խաղում (6:1), հեթ-տրիկ՝ «Էսպանյոլ»-ի դեմ խաղում (5:0) և դուբլ «Ալավես»-ի դեմ հանդիպմանը (2:0):

Կատալոնացիները 5 տուրերում դարձել են 17 գոլի հեղինակ և 15 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն են:

Մադրիդյան թիմը 8 միավորով 7-րդն է: