Կառավարության սեպտեմբերի 22-ի նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտում կատարված աշխատանքներին և իրականացված միջոցառումներին՝ դրանք գնահատելով ոչ բավարար: 

Ըստ Կարեն Կարապետյանի՝ Կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում արձանագրված արդյունքների ամփոփմամբ արձանագրել է, որ  այս ոլորտում դրական աճ չի արձանագրվել և տեմպերը դանդաղում են: Վարչապետի փոխանցմամբ՝ սրանից ելնելով, Կառավարությունը շեշտը դնում է այս գյուղատնտեսության ոլորտի վրա, քանի որ առկա վիճակագրությունը մտահոգության տեղիք է տալիս:

Կարեն Կարապետյանը նշեց՝ կարևոր է, որ համայնքների զարգացումը դառնա կանխատեսելի:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ վարչապետը հանձնարարեց Գյուղատնտեսության և Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ինչպես նաև մարզպետներին՝ երկուշաբաթյա ժամկետում ամփոփել  և կառավարության աշխատակազմ ներկայացնել Գյուղատնտեսության ոլորտում կատարված աշխատանքների վերլուծությունը և ներկայացնել նաև անկման պատճառները: 

Վարչապետը նաև հավելեց, որ հանձնարարականը պայմանավորված է նրանով, որ արձանագրվել է, որ բոլոր ոլորտներում կա աճ, բացի գյուղնախարարությունից և շինարարությունից,:Շինարարության մասով արդեն տրվել է հանձնարարական, իսկ  գյուղատնտեսության մասով պետք է թվերը ռեալ հասկանաի դարձնել՝ համեմատելով նախորդ և այս տարվա ցուցանիշները: