Անկախության տոնին հյուրերն անպակաս են. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնն արդեն Հայաստանում է: Օդանավակայանում ուրախ ու ցնծությամբ լի տրամադրություն էր: Նրան դիմավորեցին հայկական երգ ու պարով, աղուհացով ու ծաղիկներով: Նա եկավ, կանգնեց, հիացմունքով նայեց ժողովրդին ու հայերենով ողջունեց բոլորին: Վաստակավոր արտիստը Հայաստան է եկել մասնակցելու սեպտեմբերի 23-ին կայանալիք բարեգործական համերգին: "Вместе" խորագիրը կրող համերգին Կոբզոնը հայ արտիստների հետ միասին կատարելու է 20-րդ դարի հայ անվանի կոմպոզիտորների երգերը: