Խաղաղօվկիանոսային Գուամ կղզուն Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային հարված հասցնելու դեպքում Վաշինգտոնը կդիմի ՆԱՏՕ-ի անդամների կոլեկտիվ պաշտպանության մասին հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածին։ Այս մասին հայտարարել է դաշինքում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը։

«Պետք է հասկանալ, թե ինչ կարող է դա լինել՝ հարձակու՞մ թե՞ սադրանք։ Չի կարելի որոշում ընդունել 5-րդ հոդվածին դիմելու մասին, քանի դեռ չգիտես, թե ինչ է դա։ Ես դա չեմ բացառում»,-ասել է Հաթչիսոնը The Wall Street Journal-ի հետ հարցազրույցում։

Նրա խոսքով՝ հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինի կտրուկ հայտարարությունները վտանգի են ենթարկում Հյուսիսային Կորեայի ժողովրդին։

«Մենք համբերատար ենք եղել և արել բոլոր նախազգուշացումները, որոնք կարող է անել միայն առաջատար տերությունը»,-ասել է ԱՄՆ ներկայացուցիչը։