Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը, որը հայտնի է իր անթերի ճաշակով, քննադատության թիրախում է հայտնվել սխալ ընտրված հագուստի պատճառով:

Սեպտեմբերի 20-ին 47-ամյա տիկին Թրամփը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչությունում: Հատուկ այս առիթի համար բարեկազմ սլովենուհին ընտրել է իսպանական Delpozo բրենդի փքված ձևվածքով վառ վարդագույն զգեստ, որը տիկին Թրամփին փուչիկի է նմանեցրել: Նշվում է, որ զգեստն արժե 3.000 դոլար:

Արդյունքում համացանցում ոչ միայն քննադատել են առաջին տիկնոջ հագուստի ընտրությունը, այլև ծաղրական մեմեր պատրաստել: