Օդորակիչները ինչ-որ առումով կարող են նպաստել գլոբալ տաքացման գործընթացին, սակայն այնպիսի շոգ երկրներում, ինչպիսին Հնդկաստանն է, այն անհրաժեշտություն է, հատկապես՝ ամռան ամսիներին:

Այս մասին գրում է Boredpanda.com-ը՝ ներկայացնելով Դելիում գործող դիզայներական ընկերության նորարար օդորակիչը, որն իրենցի կավե խողովակներից կառուցված սարքավորում է ներկայացնում:

Փեթակի տեսք ունեցող սարքավորումը կազմված է իրար միացված կավե խողովակներից, որոնք միմյանց ամրացված են մետաղական շրջանակով: Չորանալուց հետո տերակոտե կավից պատրաստված խողովակները ջուր են կլանում և զով գոլորշի են արտադրում, երբ խողովակների միջով տաք հոսանք է անցնում: