Դատարանն Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին մեղավոր է ճանաչել Ուկրաինայի սահմանի անօրինական հատման գործով, հայտնում է РИА Новости-ն:
 
«Սաակաշվիլիին մեղավոր ճանաչել Վարչական իրավախախտումների մասին Ուկրաինայի օրենսգրքի 204-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար», - հայտարարել է դատավորը:
 
Դատարանը Սաակաշվիլիի դեմ սահմանել է 3400 գրիվենի չափով տուգանք (մոտ 130 դոլար)։