Այսօր Դոնեցկի կենտրոնական հատվածում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստիին»։

Պայթյունը որատացել է 08։30-ին՝ Խաղաղության պողոտայում։ Դեպքի վայր են ժամանել Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ոստիկանության և ուժային այլ կառույցների ներկայացուցիչներ։ Նրանք շղթայել են պայթյունի վայրը։

Տուժածների և զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան: