ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալաբամա նահանգում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հարցերը պետք է լուծեին ամերիկյան նախորդ կառավարությունները «8, 4, 15 տարի առաջ»: Ելույթը հեռարձակվել է CNN-ով:

«Հրթիռով մարդու» հետ հաշիվները վաղուց պիտի մաքրված լինեին: Մենք չենք կարող այդ խելագարին թույլ տալ ամենուր արձակելու իր հրթիռները: Մենք կանենք դա, քանի որ ընտրություն չունենք: Մենք իրոք ընտրություն չունենք»,- շեշտել է Թրամփը:

Հիշեցնենք, որ Կիմ Չեն Ինը, ի պատասխան այդ սպառնալիքների, խոստացել է «ամբողջովին ոչնչացնել նրա երկիրը»: