«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Սաութհեմթոն»-ի դեմ խաղը համարում է բարդ:

«Այս հանդիպումը բարդ ստացվեց, քանի որ հակառակորդները փորձում էին սուր գրոհներ կազմակերպել: Անգլիայում առաջնությունում, ոչ-ոքի միայն հարձակվողական ֆուտբոլ խաղալով չի կարող միշտ հաղթել: Մենք ունեինք հնարավորություն 3-4 գոլ խփելու, սակայն կարևոր 3 միավոր վաստակեցինք»,-ասել է Մոուրինյուն:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, հյուրընկալվելով «Սաութհեմթոն»-ին, հաղթանակ տարավ: «Սենտ Մերի» մարզադաշտում կայացած խաղում «կարմիր սատանաներն» առաջինը բացեցին խաղի հաշիվը: Խաղի 19-րդ րոպեին «Յունայթեդ»-ին առաջ մղեց Լուկակուն: Երկրորդ կեսում «սատանաները» ունեցած հնարավորությունները չօգտագործեցին և հաղթեցին նվազագույն հաշվով: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 75-րդ րոպեին: Այս տուրից հետո ևս «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն 16-ական միավորով կիսում են 1-2-րդ տեղերը: