ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 26-ին հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

 


Հանրապետության տարածքում սեպտեմբերի 26-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 27-29-ը շրջանների զգալի մասում, հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 27-29-ը կնվազի 6-8 աստիճանով:

 


Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Երևան քաղաքում սեպտեմբերի 26-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 27-29-ը հատկապես երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: