Իսպանիայի գլխավոր դատախազ Խոսե Մանուել Մասան չի բացառել Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնի ձերբակալման հնարավորությունը:

Այդ մասին սեպտեմբերի 25-ին հայտնել Է La Vanguardia թերթը:

«Դատախազությունը համոզված Է, որ Պուչդեմոնը մասնակից Է այն հանցագործություններին, որոնք վերաբերում են իշխանությունների չենթարկվելուն, ունեցվածքի վատնումներին եւ չարաշահումներին»,-գլխավոր դատախազի խոսքը մեջբերում Է հրատարակությունը:

«Վատնումների համար Պուչդեմոնին կալանքի ենթարկելու հնարավորությունը պահպանվում Է»,-հավելել Է Մասան:

Սեպտեմբերի 20-ին Իսպանիայի քաղաքացիական գվարդիան մի շարք խուզարկություններ Է անցկացրել Բարսելոնայում եւ ինքնավարության տարածքի այլ բնակավայրերում: Ձերբակալվել են 12 հոգի, այդ թվում՝ Կատալոնիայի տնտեսական եւ հարկային գերատեսչությունների ղեկավարները, մի շարք դեպարտամենտների աշխատակիցներ: Նրանցից մի քանիսին հետագայում ազատ են արձակել: Քաղաքացիական գվարդիան նաեւ առգրավել Է մոտավորապես 10 մլն քվեարթերթիկ, որոնք նախատեսված Էին անկախության հանրաքվեում քվեարկելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: