Ռուս բլոգեր Սերգեյ Նովիկովը Հայաստան և Արցախ կատարած այցից հետ հանդես է եկել հրապարակմամբ՝ ներկայացնելով իր տպավորությունները:

«Վերջերս եմ վերադարձալ հերթական՝ հինգերորդ ճանապարհորդությունից Հայաստանով և Ղարաբաղով: Այդ անգամ՝ բլոգ-տուրի շրջանակում՝  տեղաշարժվելով  բոլորովին այլ տեմպերով, քան ազատ ճանապարհորդության ժամանակ է»,- գրել է բլոգերը, հայտնում է panorama.am-ը:

Պատմել է, որ սեպտեմբերի կեսերին է այցը եղել, երբ Կովկասում ցերեկային ժամերին ամառվա նման շոգ է, իսկ երեկոյան՝ թարմ օդ, բայց ոչ ցուրտ, լեռներում սկսվում է ոսկե աշունը, այգիները լի են լինում պտուղներով:

«Երեք ամբողջ օր և ավելի քան հազար կիլոմետր՝ Երևանից Ստեփանակերտ ու հակառակը: Դրանցից ավելի քան 300-ը ամենաչճանաչված հանրապետության գլխավոր տեսարժան վայրերով, հյուսիսում գտնվող Դադիվանքից մինչև հարավ՝ Տողի խաղողի այգիներ:

Հնություններ, թանգարաններ, բնություն, մշակութային ավանդույթներ, ամենօրյա կյանք, հանդիպումները հին ծանոթների հետ և նոր ծանոթություններ…:

Ինձ համար անձամբ բոնոս էր՝ Ղարաբաղի որոշ must see, որը ես հետաձգում էի մինչև հաջորդ այցը («ոչ հիմա, դեռ կհասցնեմ»)»,- մասնավորապես գրել է նա:

Բլոգերի ներկայացմամբ, ծրագիրը բավականին հագեցած էր, բայց հաջողված այցելություն էր: 

Նա նշել է, որ, ընդհանուր առմամբ, նման այցելություններն արդյունավետ են ցանակացած տարածաշրջանը ներկայացնելու առումով, որտեղ սովոր չեն արտասահմանցի ճանապարհորդների, բայց ամբողջ ուժով ջանում են գրավել նրանց՝ «մեզ մոտ գեղեցիկ է, հետաքրքիր և անվտանգ, միայն եկեք»:

«Բայց, իմ կարծիքով, ԽՍՀՄ նախկին չճանաչված կամ մասամբ ճանաչված տարածքներից միայն Ղարաբաղում կա զբոսաշրջության զարգացման հստակ ծրագիր: Այստեղ հրատարակվում են ուղեցույցներ և մշակվում են երթուղիներ, մասնակցում են միջազգային ցուցահանդեսների, վերանորոգում են ճարտարապետական հուշարձանները, կազմակերպում են  լրագրողական և բլոգերների այցելություններ: Մի խոսքով՝ իրական աշխատանք են կատարում»,- գրել է բլոգերը:

Սերգեյ Նովիկովը ներկայացրել է լուսանկարներ Ստեփանակերտից, Շուշիից, Տիգրանակերտից, Հունոտի կիրճից, Ամարասից, Դադիվանքից, Գանձասարից, Նիկոլ Դումանի թանգարանից և այլ վայրերից:

«Այսպիսով՝ blacklistparty2017, ինչպես դա եղել»: