Բաղդադն օրենքի և Սահմանադրության ուժով իր վերահսկողությանը կվերադարձնի Իրաքի ինքնավար Քուրդիստանը, որտեղ երկուշաբթի անկախության հանրաքվե է անցկացվել: Այս մասին խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին, փոխանցում է РИА Новости-ն: 
 
«Չի կարող պայքար լինել մեկ հայրենիքի որդիների միջև, սակայն մենք օրենքը կկիրառենք, և դուք դա կտեսնեք», - նշել է ալ Աբադին:
 
Նա քրդերին կոչ է արել հրաժարվել ինքնավարության սահմաններից դուրս իրենց վերահսկողության ներքո հայտնված շրջաններից, ինչպես նաև չեղյալ համարել հանրաքվեի արդյունքները: Վարչապետը կրկին ընդգծել է, որ Բաղդադը չի աշխատի քվեարկության արդյունքների համաձայն:
 
«Անհրաժեշտ է հանրաքվեն չեղյալ համարել և Սահմանադրության շրջանակում ուղիղ բանակցությունների նստել… Մենք բացարձակապես չենք խոսի հանրաքվեի արդյունքների մասին»,- ասել է Իրաքի վարչապետը: