Թուրքիան սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00–ին, դադարեցնում է դեպի Էրբիլ եւ Սուլեյմանիա թռիչքները՝ ի պատասխան Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեի, ասված է Էրբիլում Թուրքիայի հյուպատոսության հայտարարության մեջ:

Reuters–ի փոխանցմամբ՝ որոշումը վերաբերում է Turkish Airlines, Pegasus եւ Atlas Global ավիաընկերություններին։