ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանի գլխա­վորու­թյամբ սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ-ում ամերիկյան կապիտալով գործունեություն իրականացնող  կամ ԱՄՆ հետ ակտիվ առևտրատնտեսական գործունեություն ունեցող կազմակերպությունների ներկա­յացու­ցիչ­ների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  հանդիպման հիմնական նպատակն էր բացահայտել հարկման հետ կապված այն բոլոր հնարավոր խնդիրները, որոնք պայմանավորված են ԱՄՆ և Հայաստանի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի բացակայությամբ: