«Երբ որ քո առջև ծառանում են թե´ առողջական, թե´ դրանից բխող շատ խնդիրներ, ակամայից հուսահատության պահեր առաջանում են:

 

Դժվար պահերից դուրս գալու համար կարևոր է այն մարդկանց դերը քո կյանքում, ովքեր քեզ շրջապատում են: Ես ինձ կարող եմ այդ հարցում բախտավոր մարդ համարել, քանի որ երբեք իմ խնդրի հետ մենակ չեմ եղել: Ինձ օգնողները առաջին հերթին եղել են ընտանիքիս անդամները, ովքեր իրենց չխնայելով՝ միշտ իմ դժվար պահերին ցավացել ու պայքարել են ինձ համար: Կարևորն այն է, որ եթե շրջապատող մարդիկ հավատում են ուժերիդ, անում ամեն ինչ, որ չհիասթափեցնես նրանց»,-20-ամյա Էլենը HayNews.am-ի հետ զրույցում անկեղծացավ և փորձեց խոսել կյանքի այն դժվարին պահերի մասին, որոնք կհասկանաn միայն հենաշարժողական խնդիր ունեցողները:

Ընդամենը կյանքի 20 տարի, բայց այս աղջիկը հասցրել է ճաշակել ցավը, դժվարությունը և փորձությունները, բայց այս ամենը նրան միայն հույս և ուժ են փոխանցել:

«Ապրել է պետք, ինքս ինձ միշտ ասել եմ: Եթե ապրում ես պայքարը զուգահեռ քայլում է քեզ հետ և դու իրավունք չունես հուսահատվելու, շատ մարդիկ պայքար են տալիս կյանքի համար և եթե քեզ նվիրվել է ապրելու հնարավորություն, դու պետք է ապրես լիարժեք՝ գնահատելով ամեն վայրկյանը: Առաջին դասարան գնացել եմ քայլելով, ընթացքում բարդանալով առողջական խնդիրներս, արդեն ծնողներս ստիպված եղան գրկած տանել, այնուհետև սկսեցի տեղաշարժվել սայլակի օգնությամբ, որին նստել համաձայնվելը ինձ մի փոքր դժվար տրվեց: Շատ կային դժվարություններ, դրանք կապված էին դպրոցի անմատչելի լինելու և այլնի հետ: Ձմռանն ավելի դժվար էր հասնել դպրոց, մի խոսքով հաղթահարելով բոլոր դժվարություններ ավարտեցի դպրոցը: Հաճախել եմ «Ունիսոն» ՀԿ նկարչության դասերի, բայց հիմնականում սերը դեպի նկարչությունը ստիպել է որ ինքնակրթությամբ էլ զբաղվեմ»:
 
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։