ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը սեպտեմբերի 29-ին ընդունեց ճանաչողական այցով Հայաստան և Արցախ ժամանած Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (IUSY) անդամ միջազգային երիտասարդական-քաղաքական կազմակերպությունների՝ երկու տասնյակից ավել ներկայացուցիչների: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջունելով մասնակցիներին՝ նախարաի տեղակալն անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի պատմությանը, կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը, ինչպես նաև ներկայացրեց տարածաշրջանային և միջազգային այլ խնդիրների շուրջ ՀՀ մոտեցումները:

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը պատասխանեց մասնակիցներին հուզող բազմաթիվ հարցերի: