Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեղադրել է Իրաքյան Քրդստանի ղեկավար Մեսութ Բարզանիին անկախության հանրաքվեով քրդերի ապագան վտանգելու մեջ: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

«Բարզանին իր պաշտոնին մնալու համար տարածաշրջանի և քրդերի ապագան վտանգի տակ է առնում: Մեր գործընկերը Բաղդադն է, մենք հաշվի կառնեն նրանցից եկող պահանջները: Դեռ ուշ չէ, պետք է հետ դառնան սխալից»,- ասել է Չավուշօղլուն:

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում սեպտեմբերի 25-ին հանրաքվե է իրականացվել, որի մասնակիցների 92.73 տոկոսն «այո» է ասել անկախությանը: