Սեպտեմբերի 17-ին ոստիկանություն ահազանգած թոշակառուն հաղորդել է, որ մի երիտասարդ նրա տան մոտ հափշտակել էր պայուսակն ու փախել: Պայուսակում եղել էր փող և 2 բջջային հեռախոս:

Դեպքից մի քանի օր անց ոստիկանները հայտնաբերել են կողոպուտի մեջ կասկածվողին և հենց իր բնակարանից բերման ենթարկել ոստիկանության բաժին:

Կասկածյալը Երևանի Հաղթանակ թաղամասի բնակիչ Դավիթ Պ.-ն է: Նա տվել է խոստովանական բացատրություն, գողոնը դեռ չի հայտնաբերվել: