Պաշտոնական Մոսկվան հերթական անգամ խոչընդոտել է Կրեմլի ամենասուր քննադատ և ակտիվիստ Ալեքսեյ Նավալնու հանրահավաքը: Այս մասին գրում է Ամերիկայի ձայն-ը: 

Ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 29-ին, Նիժնի Նովգորոդում մի խումբ քաղաքացիական հագուստով ոստիկաններ և ոստիկանության աշխատակիցներ ապամոնտաժել են Կրեմլի ամենասուր քննադատ, քաղաքացիական ակտիվիստ Ալեքսեյ Նավալնու աջակիցների տեղադրած վրանը Նավալնու նախընտրական հանարահավաքից ժամեր առաջ:

Վերջինս, ով պետք է մասնակցեր հանրահավաքին, նույն օրն ավելի ուշ ձերբակալվել էր Մոսկվայի իր տանը:

Քաղաքացիական ակտիվիստի աջակիցների կողմից Reuters- ին փոխանցված տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկաններն ապամոնտաժում վրանը: