Մարսելի Սեն-Շառլ երկաթուղային կայարանում դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա։ Ստացած վնասվածքներից զոհվել է առնվազն 2 մարդ։ Այս մասին հայտնել է Midilibre.fr պարբերականը։ Ոստիկանությունը շղթայի մեջ է վերցրել կայարանը։

Նախնական տեղեկություններով՝ զոհերը երկու կանայք են։ Միջադեպից հետո ոստիկանությունը կրակել է հարձակվողի վրա։

Ոստիկանության ոչ պաշտոնական աղբյուրի հաղորդմամբ՝ չարագործը հարձակման ժամանակ բղավել է «Ալլահ աքբար»։ Տեղի ունեցածը գնահատվում է որպես ահաբեկչական հարձակում։

Գնացքների երթևեկը ժամանակավորապես դադարեցվել է։